Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երախտամոռ, ուրացող մարդ կամ «անաղուհաց քրդի շուն»

Երախտամոռ, ուրացող մարդ կամ «անաղուհաց քրդի շուն»
10.03.2022 | 12:50

Աղուհացը ծիսական սովորույթ է հայերի և աշխարհի շատ ժողովուրդների կենցաղում։ Այն եղել է և շատ երկրներում դեռ կմնա որպես հարգանքի, հարստության, առատության, բարեկամության, հավատարմության և բարեհաջողության խորհրդանիշ։


Դարեր շարունակ նորածին երեխայի վրա աղ են ցանել՝ նրա առողջությունը պահպանելու, կյանքը ապահովելու նպատակով։
Աղը նաև օգտագործվել է հարսանեկան սովորույթներում որպես հարստության և առատության խորհրդանիշ։
Հայ ժողովուրդն աղուհացով է դիմավորել հաղթանակով վերադարձող թագավորին, բանակին՝ գերդաստանի նահապետի կամ հարգանք վայելող հասակավոր տղամարդու ձեռքով։ Հայ թագավորներն ու զորավարները թշնամու դեմ մարտնչելու նախօրեին երդվում էին աղուհացով։


Աղուհացը հիմա էլ, հայերի և մյուս ժողովուրդների կենցաղում, հյուրերին հարգանք մատուցելու միջոց է։ Աղուհացի սրբության գաղափարն արտահայտվել է առակներում, ասացվածքներում, հեքիաթներում և ժողովրդական բանահյուսության այլ ժանրերում։
Պատահական չէ, որ անհյուրընկալ, երախտամոռ, ուրացող մարդուն անվանում են «անաղուհաց մարդ», «անաղուհաց քրդի շուն», շատ ապերախտ, անհավատարիմ ու դավաճան։


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 10019

Մեկնաբանություններ